Ըստ մեր որոշ լրատվամիջոցների ու որոշ ակտիվիստների,երևի այդ ավտոբուսի ուղևորները մեղավոր էին,որ իրենք ՌԴ քաղաքացիներ են իսկ վարորդն էլ (մեր հայրենակիցը) ՀՀ քաղաքացի է ու մեղավոր էին,որ տեղյակ չէին,որ մեր հայրենակից վարորդը մեղմ ասաց "լեխաչ է" ու հնարավոր է այնպես վարի բեռնատարը,որ քարով լի մեքենան շրջվի անմեղ մարդկան վրա............:
Կանացի խալաթ հագցնել և ծեծելը դա իհարկե հումանիսմ չէ և օրենքից դուրս մարդուն նվաստացնող մեթեդ է.անխոս,բայց եկեք անկեղծ լինենք և մի պահ պատկերացնենք,որ նման դեպք լիներ մեզ մոտ,մի թե հումանիստական ելույթներ պետք է անեյինք այդ օտարերկյա վարորդի հասցեին ում պատճառով 18 անմեղ մադիկ զոհ գնացին,տասնյակներն էլ ծանր վիճակում պառկած են???!!!
Կարծում եմ այս պարագայում կանացի խալաթ հագցնելն ու ծեծը դա կլիներ նվազագույն ինքնադատաստանը: 
Հ.Գ.
Ասածս ինչ է` ռուսների համար աչքս չի սառում ու որքան էլ մենք ցավենք մեր հայրենակցին նվաստացնելու համար,այս պարագայում կարիք չկար նման հայրենասիրական ճառեր գրել,ի վերջո մարտի դաշտում 18 թշնամու գլուխ չի կերել,որ էդպես ոգևորվել եք ու նրա հասցրած ցավն ու վնասը շատ անգամ ավելին է............:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել