Համաձայն ՌԴ քրեադատավարական օրենսգրքի, Հրաչյա Հարությունյանին կարող են պատիժ սահմանել ոչ ավել, քան 7 տարվա ազատազրկում: Իբրև նրբացուցիչ հանգամանքներ կարող են ճանաչվել.
ա. ճանապարհի վթարայնությունը, քանի որ նախկինում այստեղ բազմաթիվ վթարներ են եղել
բ. լուսացույցների և արգելակող նշանների բացակայությունը
գ. մեքենայի անսարք վիճակը, արգելակների խափանված վիճակը, որոնց համար պատասխանատվություն է կրում համապատասխան գործատու ընկերությունը
դ. վարորդին սահմանված ժամաքանակից ավելի աշխատեցնելը, ինչն էլ հանգեցրել է հոգնածության...
Ուրեմն, եթե լինի կարգին փաստաբան, ապա նրա պատիժը չի անցնի 3 տարուց:

Սա ինձ բացատրեցին մասնագետ իրավաբանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել