Լացի անալիզատոր փոքրիկի առողջության գնահատման համար

Doctors.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները մշակել են սարք, որը վերլուծում է մանկական լացը՝ հայտնաբերելու առողջության և զարգացման խնդիրներ:

Բրաուն համալսարանի գիտնականները մանկական հիվանդանոցի մասնագետների հետ համագործակցության արդյունքում պարզեցին, որ երեխայի լացի փոփոխությունները, որոնք լսելիս չեն տարբերակվում, կարող են վկայել նորածնի առողջական վիճակի փոփոխությունների մասին: Լացի անալիզատորը գրանցում է լացի ակուստիկայի փոփոխությունները: Շատ նևրոլոգիական վիճակներ են ազդում մանակական լացի բնույթի վրա: 

Օրինակ՝ ծննդաբերական վնասվածքները, վաղաժամ ծննդաբերությունները, հղիության բարդությունների հետևանքով գլխուղեղի վնասվածքները և այլն: 

Նոր սարքը կդառնա նորածնի նեյրոբիոլոգիական և նեյրովարքային համակարգերի խանգարումների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել