1in.am-ը գրում է.
Թուրքիայում բջջայինի մարտկոցը պայթել է վաճառողի ձեռքում: Վաճառողը՝ Զոնգուլդակ քաղաքի բնակիչը, լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Միջադեպից կարճ ժամանակ առաջ 15-ամյա Կամիլ Նալչինինը որոշել է օգնության խնդրանքով դիմել իր ընկերոջը, ով աշխատում է տեխնիկա վաճառող խանութներից մեկում: Երբ տղան մտել է խանութ, նրա ուշադրությունը գրավել է սեղանին դրված բջջային սարքը:
Սարքը վերցնելով իր ձեռքը՝ տղան ասել է, որ այն ուժեղ տաքացել է: Վաճառողն անմիջապես արձագանքել է ընկերոջ դիտարկմանը: Կափարիչը բացելուն պես հեռախոսը պայթել է նրա ձեռքում:
Վաճառողը ստիպված է եղել դիմել բուժօգնության: Տեխնիկական փորձաքննությունը կպարզի պայթյունի պատճառները:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_199200.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել