Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները ինձ ամենուր հարցնում են` Հայաստանի վիճակը ոնց ա լինելու, չեք կարողանում մի բան փոխեք, բա մի լիդեր չկա` Հայաստանը փրկի, միթե ժողովուրդը ոտքի չի կանգնում և այլն...
Սիրելի հայրենակիցներ ջան, անկեղծորեն բարձր եմ գնահատում երկրի խնդիրներով մտահոգվելու ձեր մղումը, բայց մենք` Հայաստանում ապրողներս, անում ենք այն, ինչ կարողանում ենք, ինչը մեր ուժերից վեր չէ, եթե մեր կողմից տարվող պայքարը համարում եք թերի` վերադարձեք, միավորենք բոլորիս ջանքերը և այն խորհուրդները, որ ինձ տալիս եք, փորձեք մեզ հետ միասին իրագործել ինքներդ:
Թե չէ ապրելով "մեծ ախպոր" երկրում` ինքներդ "մեծ ախպոր" խասիաթներ եք ձեռք բերել: 
Մենք այստեղ անում ենք այն, ինչ կարող ենք, թող որ անի մեզանից լավ` ով կարող է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել