118613

Mitq.am-ը գրում է.

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փեսաների կողմից հնչեցված սպառնալիքներն՝ ուղղված քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին, նոր զարգացումներ չեն ունեցել, չնայած որ, ըստ քաղտեխնոլոգի տեղեկության՝ նրանցից մեկը բարձրացված աղմուկից հետո, սեփական դիմումի համաձայն դուրս է եկել աշխատանքից։

Հիշեցնենք, որ հունիս ամսին Կարեն Քոչարյանն իր Facebook-յան էջում Սուրիկ Խաչատրյանի դեմ արված մի քանի գրառման համար սպառնալիք էր ստացել նրա փեսաներից մեկի կողմից, որն էլ քաղտեխնոլոգը հրապարակել էր իր էջում, մասնավորապես գրելով. «Բժիշկ-տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաև Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի։ Երևի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե «սամասուդ» անող։ Գրել է, որ գլուխս, ոնց որ ցավում է։ Բայց ինչքան հասկացա ինքը գլխի մասնագետ չէ»: Այնուհետև մի քանի օր անց սպառնալիքին միացել էր նաև մյուս փեսան։ Վերջինիս մասին նույնպես Կարեն Քոչարյանը իր էջում տեղեկացրել էր. «Ժողովուրդ, գործին միացավ Սուրիկ Խաչատրյանի երկրորդ փեսան՝ Էրիկ Համբարձումյանը, ով համատեղության կարգով նաև Հանրային հեռուստառադիոընկերության ֆինանսական բլոկի աշխատակից է: Այս ամենն իրոք արդեն ծիծաղելի է: Ասեմ նաև, որ Ոստիկանությունը զանգահարել է ինձ, գործ հարուցելու նպատակով, պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ մակարդակ ու բարքեր են տիրում, արդեն նախկին մարզպետի փեսայական շրջապատում: Էրիկը գրել է, որ ինքը բոլտ ձգող է, և պետք է իմ ուղեղի բոլտերը ձգի»: «Ոչ մի զարգացում չեղավ։ Քանի որ նույն օրը հայտարարեցին, որ դա ընդամենը երկու փեսայի խաղն էր, թե ով է ուզում ավելի լավ փեսա երևալ, նույն օրն էլ հայտարարել եմ, դրանից հետո ոչ մի զարգացում էլ չի եղել։ Ուղղակի լսել եմ, որ փեսաներից մեկը դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից»,- ասաց նա և նշեց, որ իր տեղեկություններով աշխատանքից դուրս եկածը Էրիկ Համբարձումյանն է։ Ըստ նրա՝ փեսաների նպատակն էր հարցը «տղայական» դաշտ տեղափոխել, սակայն Կարեն Քոչարյանը բերել է այն դաշտ, որտեղ ինքն է ցանկացել. «Իրենք ուզում էին, որ հարցը տղայական ուղղությամբ տանեին, այն, ինչ տեսել են իրենց շրջապատում, թեև մեկը բժիշկ էր, մյուսը՝ ֆինանսիստ, բայց դա կապ չունի։ Ես խաղացի իմ խաղը, բերեցի այն դաշտ, որտեղ ես եմ ուզել։ Մնացածը արդեն տեղյակ եք ինչ է կատարվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել