
1in.am-ը գրում է.
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն բանակցում է Playboy ամսագրի տեղի հրատարակչության հետ` այն ձեռք բերելու նպատակով: Այդ մասին հայտնում է բրազիլական Extra պարբերականը:
Գործարքի կայացման ժամկետների և գումարի մասին տեղեկություններ չեն հրապարակվում: Ենթադրվում է, որ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում` ամսագրի հրատարակչությունը կվերահսկի Ռոնալդոյին պատկանող 9INE գործակալությունը:
Playboy-ի բրազիլական տարբերակը հրատարկվում է 1975 թվականից և ընդգրկված է երկրի ամենաընթերցվող ամսագրերի լավագույն եռյակում:
The Daily Mail-ը հայտնում է, որ Ռոնալդոն բրազիլացի առաջին ֆուտբոլիստը չէ, ով որոշել է գումար վաստակել սեքս արտադրանքի միջոցով: Լեգենդար Պելեն, օրինակ, գովազդում էր «Վիագրա», իսկ Ռոնալդինյոն 2013 թվականի հունիսին անվանական պահպանակների արտադրություն է սկսել: