
Doctors.am-ը գրում է.
1. Բթամատ
Պալմիստրիայում բթամատը կոչվում է Վեներայի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է մայրության, պտղաբերության, փարթամության և կենսածաղկման աստվածուհին: Այս մատը պատասխանատու է կամքի ուժի, տրամաբանության, խարիզմայի, ակտիվության համար:
2. Ցուցամատ
Պալմիստրիայում ցուցամատը կոչվում է Յուպիտերի մատ,ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկնքի և կայծակի աստվածը, բոլոր աստվածների հայրը: Այս մատը պատասխանատու է հպարտության,ինքնավստահության, ինքնագնահատականի, լիդերության համար:
3. Միջնամատ
Պալմիստրիայում միջնամատը կոչվում է Սատուրնի մատ, ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է երկրաշարժի և ժամանակի աստվածը, Յուպիտերի հայրը: Այս մատը պատասխանատու է լրջության, իմաստության, մտածողության, կարիերայի համար:
4. Մատնեմատ
Պալմիստրիայում մատնեմատը կոչվում է Ապոլոնի մատ, ով, ըստ, հռոմեական դիցաբանության, հանդիսանում է արևի ու լույսի,արվեստի ու գիտության, նորարության և բացահայտումների աստվածը: Այս մատը պատասխանատու է օժտվածության, տաղանդի, ձիրքի, ընտանիքի համար:
5. Ճկույթ
Պալմիտրիայում ճկույթը կոչվում է Մերկուրիի մատ, ով, ըստ հռոմեական դիցաբանության, հանդիսանում է առևտրի, շահույթի, խելամտության, ճարպկության, գողության, ճարտարախոսության աստվածը: Այս մատը պատասխանատու է խոսքի, ինքնաարտահայտման, ճկունության ու ճարպկության համար:
Մատները մեծ նշանակություն ունեն պալմիստրիայում: Ըստ օկուլտիկ պատկերացումների` կենսական իմպուլսը կամ էներգիան, օրգանիզմ է մտնում մատների միջոցով, ուստի շատ կարևոր է մատների ուսումնասիրությունը: Մատը բաժանվում է երեք ֆալանգների: Վերին ֆալանգը պատասխանատու է մտածելակերպի և ոգեղենության համար,միջինը`գործնականության և պրագմատիկության,իսկ ստորինը`նյութապաշտության և հաճույքների համար: