Այսօր հիգիենան այն բաներից մեկն է, ինչի առկայությունը մարդուն տարբերում է կենդանուց: Մեր մարմնի մաքրությունը թույլ է տալիս մեզ շարունակել ապրել: Սակայն իրավիճակը լիովին այլ է եղել նախկինում:

Վարսավիրանոցները՝ ատամնաբուժական սենյակներ

Առաջ, երբ չկային ատամնաբույժներ, ատամների հեռացմամբ զբաղվում էին վարսավիրները: Սա նրանք անում էին նույն գործիքներով, որոնք որ օգտագործում էին վարսեր հարդարելիս: Բնականաբար, սանիտարականության մասին խոս գնալ չէր կարող:

Մկներից ունքեր

Այսօր շատ կանայք ունքերը հանում են, ապա դրանց փոխարեն դաջվածքներ անում: Իսկ ահա 18-րդ դարում ամեն ինչ այլ էր: Այն ժամանակ նորաձև էին մկները, ավելի կոնկրետ՝ նրանց մորթին: Կանայք գիշերը տանը թակարդներ էին դնում և բռնում կրծողներին: Բռնված մկների մորթին հանում էին և փակցնում դրանք ունքերին:

Հարսանեկան լոգանք

Հունիսի սկզբին հարսանիքների մեծ մասի կազմակերպումը պայմանավորված չէր նրանով, որ այն ամռան առաջին ու արևոտ ամիսն է: Մայիսին բոլորը սկսում էին ակտիվորեն լողանալ գետերում և լճերում: Արդյունքում նրանք ավելի լավ էին բուրում: Միաժամանակ, շրջակայքում շատ ծաղիկներ էին աճում, որոնք ևս ազդում էին մարդկանց մարմնի բույրի վրա: Հենց այդ պատճառով էլ բոլորը նախընտրում էին ամռան սկզբին ամուսնանալ:

Մեկ լոգարան բոլորի համար

Հազվադեպ էր պատահում, երբ տանը լոգարան էր լինում, սակայն եթե անգամ լինում էր, ապա.

  • այնտեղ առաջինը լողանում էր ընտանիքի գլուխը,
  • այնուհետև նույն ջրում լողանոււմ էին որդիները,
  • ապա՝ կինը,
  • վերջիվերջո հերթը ընտանիքի մյուս անդամներինն էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել