1in.am-ը գրում է.

67-ամյա դերասանուհի Հելեն Միրենը Լոս Անջելեսում կարմիր գորգի վրա է հայտնվել մերկապարուհու կոշիկներով: Այս մասին հայտնում է elle.ru-ն:

RED 2 ֆիլմի պրեմիերային դերասանուհին ներկայացել էր Elie Saab-ի համեստ կանաչ զգեստով, որի քուղը բարձրացնելիս նա ցուցադրել է բարձր թափանցիկ պլաստմասսե պլատֆորմով կոշիկները, որոնցով սովորաբար պարում են մերկապարուհիները: 

Նման կոշիկներով Միրենը հասարակության առջև հայտնվում է ոչ առաջին անգամ: Դեռևս 2010 թվականին դերասանուհին հաղորդավար Ջեյ Լենոյին խոստովանել էր, որ նման կոշիկները մերկապարուհիների համար նախատեսված խանութից գնում է 39 դոլարով: Մեկ այլ հարցազրույցում նա ասել էր, որ սիրում է այդ կոշիկները, քանի որ դրանք իր ոտքերն անհավանական երկար են դարձնում:

https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-prn2/p480x480/971131_570308356355365_68220897_n.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել