Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում է մի պահ, երբ կոմունալ ծառայությունների աշխատակիցներն անջատում են տան ջուրը: Առավել հաճախ պատճառը վերանորոգման կամ պրոֆիլակտիկ աշխատանքներն են: Այդ ժամանակահատվածում մենք մեզ իրական փնթիների նման ենք զգում:

Սակայն նման իրավիճակում մենք հայտնվում ենք անկախ մեր կամքից, ինչպես նաև ոչ հաճախ, եթե չենք կարողանում պահեստային ջուր կուտակել:

Սակայն մոլորակի վրա, ավելի կոնկրետ՝ Աֆրիկայում, բնակվում է մի ցեղ, որի ներկայացուցիչները երբեք չեն  լվացվում:

Խոսքը բերդգամների մասին է:

Ոմանք երևի մտածեցին, որ նրանք չեն լվացվում, քանի որ Աֆրիկան ջրի պաշարների մեծ խնդիր ունեի, և խեղճ մարդիկ չեն կարողանում հետևել տարրական հիգիենային: Սակայն ամեն ինչ այլ է: Այս ցեղը մինչ օրս տեղյակ չէ զուգարանի թղթի գոյության մասին, աղոթում ու երկրպագում է արևին ու կրակին:

Ավելի պարզ ասած՝ կրոնն արգելում է այս մարդկանց լվացվել: Ավելին, նրանք ջրից վախենում են այնքան, որքան սատանայից: Սակայն մշտապես փորձում են ատամները լավ վիճակում պահել և դրա համար օգտագործում են կաշվե կտորներ կամ տարատեսակ փայտիկներ, ինչի արդյունքում ատամներն իրականում սկսում են փտել:

Մինչ օրս բերդգամները զբաղվում են բացառապես որսորդությամբ և ուտում են միջատներ, եթե չեն կարողանում ավելի խոշոր կենդանիների որսալ: Սարսափելի հակասանիտարականության, բժշկության ու գիտելիքների բացակայության և այլնի պատճառով, ցավոք, այս մարդկանց կյանքի միջին տևողությունը չի գերազանցում 40 տարին:

Եթե տեղի բժիշկը կարծում է, որ մարդուն բուժելն այլևս անհնար է, ապա նրան պարզապես վտարում են ցեղից: Հենց այս բոլոր պատճառների համակցությունն է նպաստում այն բանին, որ բերդգամներն աստիճանաբար անհետանում են մոլորակի երեսից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել