
Armsport.am-ը գրում է.
Հուլիսի 15-ին հրապարակվել է տղամարդկանց թենիսի վարկանիշային աղյուսակը: Լավագույների 10-յակը անփոփոխ է մնացել, քանի որ շատերը վերջին շաբաթվա ընթացքում հանգստանում էին Ուիմբլդոնի մրցաշարից հետո:
Թոփ-10-ն այսպիսին է՝
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12 310 միավոր
2. Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 9 360
3. Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 7 120
4. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6 860
5. Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա) – 5 785
6. Թոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4 865
7. Խուան Մարդին դել Պոտրո (Արգենտինա) – 4 500
8. Ժո Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) – 3 480
9. Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – 3 045
10. Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) – 2915
Նշենք, որ լավագույն 100-յակում նկատելի երկու փոփոխություն է կատարվել: Արգենտինացի Կարլոս Բերլոքը, ով երեկ հաղթել է Շվեդիայում կայացած Բաստադի մրցաշարը, առաջադիմել է 28 տեղով և այժմ զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը:
Միաժամանակ, թոփ-100 է ներխուժել ֆրանսիացի Նիկոլա Մայուն, ով, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղթել է Նյուպորտի մրցաշարը և այժմ, առաջադիմելով 52 տեղով, աշխարհի 75-րդ թենիսիստն է: