
Գրպանում Samsung Galaxy S3-ի պայթյունի հետևանքով աղջիկն այրվածք է ստացել
Samsung Galaxy S3 սմարթֆոնը վերջին տարվա ընթացքում դարձել է ամենասկանդալային սարքը, որն ամենից հաճախ է պայթում և վնաս պատճառում տերերին՝ և՛ նյութական, և՛ մարմնական: Հերթական միջադեպի արդյունքում տուժել է 18-ամյա շվեյցարուհի Ֆանի Շլաթերը: Այս մասին հաղորդում է Mirfaktov-ը:
Առանց պատճառի սմարթֆոնը պայթել է աղջկա տաբատի գրպանում, որից հետո այրվել է: Կրակը բարձրացել է մինչև աղջկա ուսերը: Օգնության հասած Ֆանիի պետը շատ արագ պատռել է գրպանը, և սմարթֆոնը «հայտնվել է ազատության մեջ»՝ դադարելով վնասել տիրուհուն:
Մի քանի վայրկյանը բավական էր, որպեսզի աղջկա ազդրը 3-րդ կարգի այրվածք ստանար: Նա արձակուրդ է վերցրել՝ վերականգնվելու համար, նաև պատրաստվում է դատի տալ Samsung-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել