
Աֆղանստանում ծառայող բրիտանացի զինվորականները ավելի հաճախ են մահանում սուիցիդից, քան զինված բախումներից: Այս առումով հետազոտություն է անցկացրել BBC-ն:
Անցած տարի աֆղանական հողում կյանքից կամովին հրաժարվել են 50 բրիտանացի զինվոր և սպա: Միացյալ Թագավորության 44 զինծառայող զոհվել են թալիբների ձեռքով:
Զինվորների ընտանիքների անդամները վստահ են, որ զոհվածները բավարար հոգեբանական օգնություն չեն ստացել:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ յուրաքանչյուր ինքնասպանություն ողբերգություն է:
Հետազոտության մեջ նշվում է, որ վերջին երեք տարվա ընթացքում հետպատերազմյան սթրեսի ենթարկված անձանց թիվը կրկնակի աճել է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_198869.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել