«Էքշն ժանրի յուրաքանչյուր ֆիլմի հաջողության գրավականը գլխավոր դերում հանդես եկող սեքսուալ գեղեցկուհին է»,-  գրում է The Tatler-ը՝ նկատելով, որ առաջիններից մեկն այս տեսակետն ապացուցել է լեգենդար Ջեյն Ֆոնդան։

«Բարբարելա» ֆիլմում նրա հերոսուհին դերասանուհու համար ապահովել է այն ժամանակների սեքս խորհրդանիշի կոչումը։ Այնուհետև Ֆոնդայից «էստաֆետը» վերցրել են Անջելինա Ջոլին, Ումա Տուրմանը, Հոլի Բերին և Սկարլետ Յոհանսոնը։ Իսկ Քեթրին Զետա-Ջոնսն ապացուցել է, որ անգամ 50 տարին բոլորելուց հետո հնարավոր է դառնալ էքշնի սեքսուալ հերոսուհի՝ նկարահանվելով «ՌԵԴ 2» ֆիլմում։ Ստորև ներկայացնում ենք բրիտանական ամսագրի կազմած ուշագրավ ֆոտոշարքը, որում ներկայացված են կինոյի պատմության մեջ ամենասեքսուալ սուպերհերոսուհիները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել