Գմբեթաձև լեռնազանգված Վասպուրականի բարձրավանդակում, Վանա լճից 10 կմ արլ.։ Բարձրությունը 3250 մ է, լանջերը զառիթափ են, աստիճանաձև։ Կազմված է վերին կավճի նստվածքային ապարներից։ Արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Բնորոշ են լեռնատափաստանները և ալպյան մարգագետինները։ Վարագա լեռան մոտ կան պատմական հուշարձաններ, որոնցից նշանավոր է եղել Վարագավանքը (IX—X դդ.)՝ իր կից դպրոցով ու մատենադարանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել