
Ես չեմ սիրում սևագորշ ագռավներին, որ միայն կռռալ գիտեն, ես փորձում եմ չսիրել, չլսել, չեմ ուզում։ Բայց խաբկանքը միշտ էլ գայթակղում է և ուզում եմ հավատալ ստին, կարևորը՝ նոր սուտ լինի։ Ես սկսում եմ գործել՝ առանց ճշտելու ստի կարևորությունն իմ համար։ Մարսում եմ սուտը ու փորձում խաբել ինքս ինձ։ Ես խաբում եմ որ էլ չհիշեմ ինձ, ուզում եմ չզգալ ոչինչ ու դեժավյուներից էլ եմ հոգնել անվերջ հայացքդ սրտիս զարկող։ Ես էլ ուժ չունեմ ու չեմ էլ ունենա երևի, չեմ կարողանում բավարարվել իմ ու երազկոտ մտքիս շրջափակումից, որովհետև ես էլ եմ ինձնից ձանձրացել․․․ Միտքն իմ աստիճանաբար ցածր է թռչում՝ նախապատրաստվելով վայրէջքի։ Ես չեմ ուզում միայն բողոքներով ապրել։ Սիրտս էլ չի ճանաչում ինձ ու այնպիսի մի տպավորություն է՝ կարծես գերի է ընկել, մութ է ու երկար ժամանակ հյուրեր չեն այցելում նրան։ Գուցե նոր տեր է գնել կամ ավելի լավ է՝ գուցե չի վաճառվում ու դեռ երկար կմնա աչառու կյանքի անվերջ աճուռթում, որ էլ արդեն տեղ չունի նոր պերսոնաժ ընդունելու․․․
Նյութի աղբյուր՝ http://haykoverdyan.blogspot.com/2013/07/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել