

Ռոսլինի ծննդյան և մահվան թվականները հայտնի չեն, իսկ կենսագրության վերաբերյալ շատ քիչ փաստեր կան: Մեզ հասած նրա ստորագրությունը կրող առաջին ձեռագիրը` Զեյթունի ավետարանը գրվել և ծաղկվել է 1256թ., իսկ վերջինը` 1267-1268թթ.: Տաղանդաշատ արվեստագետից մեզ են հասել յոթ շքեղ պատկերազարդ մատյաններ, որոնք պահվում են Երևանում, Երուսաղեմում և Բալթիմորում (ԱՄՆ): Ռոսլինի ուսուցիչներն են համարվում Կիրակոս և Հովհաննես ծաղկողները: Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել հայոց Լևոն 3-րդ թագավորը (1270-1289), Կոստանդին Բարձրբերդցի կաթողիկոսը (1221-1267): Ռոսլինյան արվեստի առավել նշանակալից նորամուծություններից է մարդկայինդեմքերի անհատականացումը. նկարչի ուշադրության առարկան մարդն է ու հատկապես նրա անհանգիստ բնավորությունը, միջնադարյան մարդու հոգեկան տագնապը, մտահոգությունները, նրա ներաշխարհը:
Թորոս Ռոսլինի արձանը դրվել է 1967թ. Մատենադարանի մուտքի մոտ: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 3,4 մ: Քանդակագործ` ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արշամ Շահինյան:
Արշամ Շահինյանը (1918 - 2004) ծնվել է Երևանում:
1951 թ. ավարտել է ԵԳԻ-ն: 1951-1980թթ. դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ում, իսկ 1969-ից՝ միաժամանակ ԵԳԹԻ-ում, պրոֆեսոր:
Նրա լավագույն աշխատանքներից են`
«Տիգրան Չուխաճյան», կիսանդրի, մարմար, 1971թ., Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ճեմասրահ
«Վահան Տերյան», բազալտ, 1965թ. իր անվան դպրոցի մոտ Երևանում և 1974թ. Օրենբուրգ քաղաքում (ՌԴ)
«Մեսրոպ Մաշտոց», բազալտ, 1974թ., Դիլիջան
«Խաչատուր Աբովյան», բազալտ, 1974թ., Դիլիջան
Կոնակովո քաղաքի մարզական պալատի դրվագված քանդակները, պղինձ, 1978թ.
1941-1945թթ. ՀՄՊ-ում զոհվածներին նվիրված հուշարձանը, ճարտարապետ Առաքել Գաբրիելյան, 1974թ., գ. Մեղրաձոր, Հրազդանի շրջան
«Րաֆֆի», կիսանդրի, գրանիտ, բրոնզ, 1988թ., Երևան
Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիր (համահեղինակ):
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/07/blog-post_5377.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել