
Galatv.am-ը գրում է.
«Կամազ» մակնիշի բեռնատարը պատճառ է դարձել խոշոր ավտովթարի, որը տեղի է ունեցել Մոսկվայում: Բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին, որը ողբերգական հետևանքներ է ունեցել: Ավտոբուսը կիսվել է երկու մասի:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նախնական տեղեկությունների համաձայն կա 18 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և տասնյակ վիրավորներ: Ընդհանուր առմամբ տուժել է 61 քաղաքացի:
Եւս 18 քաղաքացու վիճակ բժիշկները գնահատում են ծանր:
Ուղղաթիռներով դեպքի վայր են ժամանել շտապ բուժօգնության աշխատակիցներ:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ բեռնատարի վարորդը վերջին մեկ տարում ստացել է 7 դիտողություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.galatv.am/news/view/%D0%BC%D1%8059855.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել