
Հեշտ է հայրենասիրական կոչեր անել, հեշտ է մեղադրել մարդկանց,որ հեռանում են հայրենի երկրից: Բայց, սիրելի հայրենակիցներ ջան, մի քիչ կոռեկտ եղեք ձեր գրածներում: Չէ՞ որ դուք չեք ճանաչում բոլորին, իսկ նրանց մեջ շատ արժանավոր մարդիկ կան, և նրանք լավ օրից չէ, որ գնում են: Կարծում եք՝ հեշտ է կտրվել արմատներից, ծախել տուն ու տեղ, վաճառել ունեցվածքը, եթե դեռ ինչ-որ բան մնացել ա, հեռանալ մոտիկ մարդկանցից, հարազատներից ու ընկերներից:
նրանցից շատերը լավ երաժիշտներ, նկարիչներ, գրողներ, շինարարներ ու ազատամարտիկներ են, որ հայրենիքի օրհասական պահին ավելի շուտ կհասնեն օգնության, քան այստեղ մնացած շատերը:
Ես էլ եմ գտնում,որ ճիշտ չէ գնալը, բայց չեմ կարող մեղադրել մարդկանց, որովհետև չեմ կարող օգնել նրանց:
Հա՛, հիմա կասեք՝ թող մնան ու պայքարեն, բայց չե՞ որ քսանհինգ տարի պայքարել են: Սկզբում թուրքի դեմ կռվում՝ ճակատում կամ թիկունքում, հետո էլ անարդարությունների դեմ, մինչև այսօր: քանի-քանի առաջնորդների,կուսակցությունների ու դաշինքների հետևից ենք գնացել, բայց ամեն անգամ խաբվել ու ավելի ենք հուսահատվել:
Բոլորս էլ գիտենք՝ էս արտագաղթի միակ մեղավորը հանցագործ իշխանություններն են: Ելք գիտեք, լուծում գիտեք՝ ասեք,բայց նորից չասեք՝ սահմանադրական եղանակով, սահմանադրական ճանապարհով, դրան այլևս ոչ ոք չի հավատում: