Կարծում եք՝ յուրաքանչյուր վայր ազատորեն կարող եք մու՞տք գործել : Ահա այն վայրերը, որտեղ մուտքն արգելված է, և որոնք պահպանվումե ն զինված ուժերի կողմից :

Զոնա 51, ԱՄՆ

Նևադա նահանգի անապատային տարածքում գտնվում է գաղտնի բազա 51-ը : Պաշտոնական աղբյուրներից վերցված որոշ տվյալների համաձայն՝ բազայում իրականացվում են նորագույն թռչող սարքավորումների փարձարկումներ և զենքի արտադրություն : Ողջ տարածքի շրջնագծով նախազգուշացման նաններ են տեղադրված : Բազան հսկում են զինված ուժերը : Հստակորեն հայտնի չէ, թե իրականում ինչ է կատարվում բազայի ներսում : Կան մարդիկ, որոնք կարծում են, որ այնտեղ այլմոլորակային ենթագիտակցություն են ուսումնասիրում :

Գրանիտե լեռ, ԱՄՆ

Սա այսպես կոչված մորմոնների պահեստարան է, որտեղ հասնելը հեշտ չէ : Այն գտնվում է Սոլք-Լեյք Սիթիի մոտակայքում և խստորեն հսկվում է : Ըստ էության այն բունկեր է, որը տեղակայված է հսկայական լեռան վրա և ունի 200 մ խորություն : Անգամ ատոմային ռումբը վտանգ չի սպառնա այս կառույցին, այնպես ր այնտեղ պահպանվող բոլոր փաստաթղթերը պաշտպանված են :

Վատիկանյան գրադարան, Վատիկան

84 կմ երկարություն ունեցող տարածքում բազմաթիվ պատմական փաստաթղթեր են գաղտնի պահվում, այդ թվում՝ գրքեր, քարտեզներ, որոնք մեծ նշանակություն ունեն համաշխարհային մշակույթի համար : Գրադարան ազատ մուտք ունի միայն Հռոմի պապը : Այնտեղ կարող են այցելել նաև գիտնականներ, սակայն հատուկ պահակների ուղեկցությամբ և իրենց մոտ ունենալով միայն թուղթ ու գրիչ :

Իսեի մեծ տաճար, Ճապոնիա

Ճապոնիան տաճարների երկիր է : Սակայն գաղտնի պահվող տաճարն ընդամենը մեկն է : Դրա պատերի ներսում պահպանվում են բազմաթիվ յուրօրինակ գանձեր և մասունքներ : Տաճար այցելել կարող են միայն կայսերական ընտանիքի անդամներն ու հոգևորականները : Ըստ ավանդույթի՝ տաճարը քանդում և վերակառուցում են յուրաքանչյուր 20 տարին մեկ անգամ :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել