Ինչո՞ւ էր Հիպոկրատը խորհուրդ տալիս նեխուր ուտելDoctors.am-ը գրում է.

Արդյոք գիտե՞ք, որ Հիպոկրատը խուրհուրդ էր տալիս այն որպես շատ տարբեր հիվանդություններից խուսափելու միջոց: Ժամանակակից դիետոլոգները համոզված են, որ ըստ օգտակար նյութերի պարունակության նեխուրը գտնվում է ամենաօգտակար բանջարեղենների առաջին տասնյակում:

1. Նեխուրը ունի օրգանիզմը մաքրող, երիտասարդացնող և ընդհանուր կերպով ամրացնող ազդեցություն:

2. Համարվում է աֆրոդիզիակ, բարձրացնում է մտավոր և ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև ուժեղացնում օրգանիզմի ընդհանուր տոնուսը:

3. Ունի միզամուղ հատկություն, կարգավորում է զարկերակային ճնշումը, ամրացնում է իմունիտետը:

4. Սննդի մեջ ավելացված նեխուրը նպաստում է ստամոքսահյութի արտազատման լավացմանը, օգնում է յուրացնել սպիտակուցները, կանխում է գազերի առաջացումը:

5. Նեխուրը բնական կերպով այրում է ճարպը: Այն ունի  «բացասական կալորիականություն», այսինքն, նեխուրի օգտագորման ժամանակ օրգանիզմը ավելի քիչ կալորիա է ստանում, քան ծախսում է նրա յուրացման համար: Այն ցածր կալորիականություն ունեցող դիետաների անբաժանելի մաս է կազմում, քանի որ 100 գ պարունակում է ընդամենը 18 Կկալ:  

6. Նեխուրը դանդաղեցնում է ծերացման գործընթացը, քանի որ նրա մեջ պարունակվող սպիտակուցների, վիտամինների, թթուների և հանքային նյութերի բացառիկ հավաքածուն ապահովում է օրգանիզմի բջիջների կայունությունը:

7. Նեխուրը մտնում է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց ճաշացանկի մեջ: Այն լավացնում է աղա-ջրային փոխանակությունը, այդ պատճառով այն հատկապես խորհուրդ են տալիս տարեց մարդկանց:

8. Նեխուրի արմատներով պատրաստված աղցանի պարբերական օգտագործումը մաքրում է արյունը և օգնում է ազատվել մի շարք մաշկային հիվանդություններից (էլ ավելի արդյունավետ լինելու համար խորհուրդ են տալիս նեխուրի հյութը խառնել եղինջի և խլածաղկի (одуванчик) հյութերի հետ): Նեխուրի հյութը շատ լավ համադրվում է գազարի (տալիս է օրգանական նյութերի հավասարակշռված համադրություն), վարունգի, մաղադանոսի, սպանախի և բողկի հյութերի հետ:

9. Նեխուրը օգնում է հիպերտոնիայի ժամանակ, քանի որ հարուստ է վիտամին С-ով և պարունակում է արյան մեջ սթրեսի հորմոնների մակարդակը նվազեցնող նյութ:

10. Նեխուրը թեթևացնում է միգրենը, քանի որ պարունակում է այնպիսի նյութ, ինչպիսին կումարինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել