
1in.am-ը գրում է.
ԱՄՆ Տեխաս նահանգի սենատը քվեարկել է վիճելի օրենքի օգտին, որն արգելում է աբորտները հղիության 20 շաբաթականից հետո: Օրինագիծը նաև խստացրել է հղիության արհեստական ընդհատման կլինիկաների գրանցման պայմանները՝ ստիպելով դրանցից շատերին փակվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սենատի հանրապետական մեծամասնությունը պատրաստ էր օրենքն ընդունել դեռևս հունիսի վերջին, սակայն դեմոկրատ սենատոր Վենդի Դևիսը կարողացավ ընդհատել քվեարկությունը՝ անդադար ելույթ ունենալով գրեթե 11 ժամ:
Դրանից հետո Տեխասի նահանգապետ Ռիք Փերին, ով խոստացել էր ստորագրել օրենքը, պալատի հատուկ նիստ է հրավիրել:
Ինչ վերաբերում է նման կլինիկաներին, ապա դրանք վիրահատությունների համար պետք է ունենան համապատասխան պայմաններ, իսկ աբորտ անող բոլոր բժիշկները պետք է նաև հաճախորդներին հոսպիտալացնելու լիազորություն ունենան: Տեխասում այդ պահանջներին համապատասխանում է միայն 6 կլինիկա: