Galatv.am-ը գրում է.

«Կամազ» մակնիշի բեռնատարը պատճառ է դարձել խոշոր ավտովթարի, որը տեղի է ունեցել Մոսկվայում: Բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին, որը ողբերգական հետևանքներ է ունեցել: Ավտոբուսը կիսվել է երկու մասի:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նախնական տեղեկությունների համաձայն կա 18 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա և տասնյակ վիրավորներ: Ընդհանուր առմամբ տուժել է 61 քաղաքացի:

Եւս 18 քաղաքացու վիճակ բժիշկները գնահատում են ծանր: 

Ուղղաթիռներով դեպքի վայր են ժամանել շտապ բուժօգնության աշխատակիցներ:

Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ բեռնատարի վարորդը վերջին մեկ տարում ստացել է 7 դիտողություն՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել