Operativ.am-ը գրում է.

Առաջին տպավորություն թողնելու համար Դուք երբեք երկրորդ հնարավորություն չեք ունենա (Նապոլեոն Բոնապարտ): Ուստի որևէ մեկի հետ հանդիպելիս կամ ծանոթանալիս փորձեք դրական տպավորություն թողնել, քանի որ հենց դրանից է կախված Ձեր բարեկամության կամ հաջողության գրվականը:

Այսպիսով առաջին տպավորության գործում արտաքին տեսքը կախարդիչ ազդեցություն ունի: Տաք, բաց գույնի երանգների մեջ մարդն անկեղծ է երևում և ընկերասեր տպավորություն թողնում: Դիմացինին անմիջապես թվում է, որ Ձոզ հետ չափազանց հեշտ է շփվելը: Իսկ սառը, մուգ երանգները զրուցակցին վանում են և ստիպում են առանց ճանաչելու որոշակի հեռավորություն պահել:

Հագուստից բացի մարդու մասին կարծիք կազմելու կարևոր տարր են համարվում ժպիտնը, ձեռքսեղմումն ու առաջին բարևը: Լավ կլինի, եթե մինչև զրուցակցին մոտենալը, տեսողական կոնտակտ ստեղծեք նրա հետ: Նույնը արեք ձեռքսեղման ժամանակ: Սա կխոսի Ձեր քաղաքակրթության մասին: Դիմացինի աչքերի մեջ նայել խորհուրդ է տրվում նաև խոսակցության ամբողջ ընթացքում, բայց հիշեք դիմացինի աչքերին ուղղված անտեղի և երկարատև հայացքը կարող է խոսել նաև ագրեսիվության կամ էլ նրա հանդեպ ընդգծված հետաքրքրության մասին:

Զրուցակցի հետ շփումը սկսեք ընկերաբար, քանի որ լարված ու կաշկանդված զրույցն անմիջապես կփչացնի ամեն ինչ: Բայց սա չի նշանակում, որ կարող եք չափից ավելի ազատ լինել ու մոռանալ, որ Ձեր դիմացինի հետ շփվում եք առաջին անգամ: Խուսափեք այդ օրը զրուցակցին դիմել «ԴՈՒ»-ով: Ավելին լավ կլինի նրան անունով դիմեք: Փորձեք ոչ մի դեպքում չմոռանալ նրա անունը, իսկ եթե մոռացել եք, ճշտեք այնպես, որ նա չկռահի, այլապես հաստատ կվիրավորվի: Զրույցը կառուցեք այն թեմաների շուրջ, որոնք երկուսիդ էլ հետաքրքիր են: Սովորեք ավելի շատ լռել ու անկեղծ հետաքրքրությամբ լսել: Ոչ մի դեպքում չպետք է առաջին հանդիպման ժամանակ անկեղծության սահմաններն անցնել: Խուսափեք նաև գովաբանություններից: Դա կդիտվի շողոքորթություն, հիմարություն կամ էլ կեղծավորություն: Իսկ դրական տպավորություն թողնելու մասին այլևս խոսք լինել չի կարող:

Հիշեք, առաջին տպավորությունն անչափ կարևոր է: Լավ սկիզբը գործի կեսն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել