«Բուրսասպոր» - «Բորուսիա». Գերազանց առաջին խաղակեսից հետո Մխիթարյանը փոխարինվեց. Սպորտ1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է ուժերը չափել թուրքական «Բուրսասպոր»-ի հետ:

Գերազանց առաջին խաղակեսից հետո Մխիթարյանը փոխարինվեց: «Բորուսիա»-ն հակառակորդի նկատմամբ առավելության է հասնում 0:2 հաշվով: 12-րդ րոպեին Մխիթարյանի` գլխով կատարած հարվածը ետ մղեց դարպասապահը, և վրա հասած Լևանդովսկին բացեց հաշիվը:

45-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո հաշվի տարբերությունը կրկնապատկեց Օբամեյանգը:

Այսպիսով` Մխիթարյանը երկրորդ խաղն անընդմեջ հիանալի տպավորություն է գործում` խաղադաշտում անցկացնելով 45-րոպե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել