
Aysor.am-ը գրում է.
Ուսումնասիրությունների արդյունքում ամերիկացի դիետոլոգ Դևիդ Էսպրին հայտնաբերել է նիհարելու արդյունավետ տարբերակ: Մասնագետը հավաստիացնում է, որ գեղեցիկ, ձիգ և սլացիկ կառուցվածք ունենալու համար անհրաժեշտ է օգտագործել սուրճ և կարագ:
Դիետոլոգի պնդմամբ՝ սուրճը կարագի հետ օգտագործելով, մենք 5-6 ժամ կմոռանանք քաղցի մասին: Սակայն կլինենքն ակտիվ և էներգիայով լի, քանի որ մեր օրգանիզմը կստանա անհարժեշտ կալորիաները կարագից, իսկ սուրճն էլ, որպես առույգացնող ըմպելիք կապահովի մեր կենսունակությունը:
Նիհարելու այս նոր մեթոդը Էսպրինը պարզել է Տիբեթ կատարած ճանապարհորդության ընթացքում: Դիետոլոգը ուշադրություն է դարձրել, որ տեղացիներն ամեն անգամ սուրճ կամ թեյ խմելիս ավելացրել են մի փոքրիկ կտոր կարագ: Նրանք պատմել են՝ այդ բաղադրատոմսը օգնում է պահպանել տոկունությունն ու ունենալ դժվարությունները հաղթահարելու ընդունակություն: