phs 2Doctors.am-ը գրում է.

Իսկ կարո՞ղ է գոյություն ունենալ ընկերություն կնոջ և տղամարդու միջև:

Ընդհանրապես տղամարդու և կնոջ միջև ընկերությունը բավականին հարաբերական հասկացություն է: Ինչպե՞ս կարող է կնոջ նման թույլ և նուրբ էակը լինել տղամարդու ընկերը և նրա հետ կիսել նույն հետաքրքրությունները:

Նա չի կարող գարեջուրը ձեռքին ֆուտբոլ նայել, երբ մյուս հեռուստաալիքով ցուցադրում են հագուստի նոր հավաքածուն:

Չի կարող խոսք գնալ ընկերության մասին, երբ կինը ենթագիտակցորեն տղամարդու մեջ տեսնում է իր պաշտպանին կամ ընտանիքի հորը:

Տղամարդկանց դեպքում իրավիճակն ավելի բարդ է:

Ինչպե՞ս կարող է տղամարդը կնոջ մեջ ընկեր տեսնել, երբ նա առաջին հերթին նրան նայում է որպես կին, գնահատում նրա արտաքին տվյալները, զգում նրա բույրը:

Եվ վերջապես տղամարդու համար ենթագիտակցորեն կինը հանդիսանում է սեքսուալ օբյեկտ: Չնայած այլ տեսանկյունից եթե նայենք, երկու սեռերի միջև ընկերությունը կարևոր է քանի, որ շատ մարդկանց օգնում է ինքնահաստատվել: Օրինակ մյուս տղամարդկանց մոտ իրեն ինչքան լավ է զգում այն տղամարդը, ով ունի շատ գեղեցիկ կին ընկեր: Կամ էլ քիչ չեն դեպքերը, երբ աղջիկները ընկերություն են անում տղաների հետ, իրենց ընկերուհիների և սիրելիի մարդու մոտ խանդ առաջացնելու համար :

Տղամարդու և կնոջ ընկերությունը հնարավորություն է տալիս երկու սեռերի ներկայացուցիչներին էլ լավ ճանաչել միմյանց և հետագայում ճիշտ ընտրություն կատարել: Ճիշտ է այս ընկերությունը վաղ թե ուշ ավարտվում է, քանի որ և տղամարդը, և կինը ձեռք են բերում կյանքի մշտական զուգընկեր, ընտանիք են կազմում, փոխվում են նրանց հետաքրքրությունները, բայց միշտ պահպանվում է յուրահատուկ հարգանքը միմյանց նկատմամբ և դա ամենակարևորն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել