
Երբ այսպես կոչված "հայրենասիրությունը" նույնականացվում է կերակրատաշտակի անձեռնմխելիության հետ, երբ մարդկային արժանապատվությունը փոխարինվում է ապահով ստրկության հետ, երբ ծառայամտությունը որպես ճշմարիտ քարոզ է ներկայացվում, ծառայամտության վերաբերյալ մյուսների անիրազեկության հիմա վրա, երբ տոտեմներ են ստեղծում սեփական խեղճությունը թաքցնելու համար, այնուհետև հիվանդագին այդ տոտեմը պաշտպանում հուր ու սրով, ուղղակի ապշում ես ինքնակործանման այս անսանձ պրոցեսի իներցիայից.... մի պահ կանգ առնեք, մտածեք, խորհեք, այդ կարողությունն ունեք, մի հրաժարվեք դրանից... դա միակ հարստությունն է, որից հրաժարվելով այլ բանով չեք փոխհատուցի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.sakunts/posts/4507806953351?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել