1in.am-ը գրում է.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային համաժողովի ընթացքում կարմրուկի համաճարակի դեմ պրոֆիլակտիկ աշխատանքներում Հայաստանի փորձը ճանաչվել է լավագույնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսսը», այս մասին հուլիսի 13-ին տեղի ունեցած մամլո-կոնֆերանսին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության դիմադրողականության ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: 

«Վրաստանում և Ադրբեջանում կարմրուկի համաճարակային վիճակը շատ լուրջ է: Մտահոգված այդ հիմնախնդրով՝ ԱՀԿ-ն Թբիլիսիում անցկացրել է տարածաշրջանային համաժողով, որին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ տարածաշրջանային մի շարք կազմակերպություններից»,- հաղորդել է Սահակյանը: 

Համաժողովի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացրել է իրենց մոտ առկա համաճարակային իրավիճակը, քննարկվել են հիվանդության տարածմանը և այն կանխարգելելուն առնչվող հարցեր: 

Սահակյանի խոսքով՝ համաժողովի ժամանակ գովեստի խոսքեր են հնչել Հայաստանի հասցեին համաճարակային իրավիճակը վերահսկելու և կանխարգելիչ միջոցառումների համար: 

«ԱՀԿ ներկայացուցիչները այլ երկրների ներկայացուցիչներին խորհուրդ են տվել ուսումնասիրել հայկական փորձը և համապատասխան դասեր քաղել»,- ասել է փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել