
Aysor.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, որ խանդի զգացողությունն առաջանում է մի քանի պատճառներով, որոնք բնորոշ են բոլորին՝ անկախ սեռից և տարիքից: Այսպիսով խանդի առաջացման պատճառներից են սեփականության զգացումը, երբ մենք ինչ-որ մեկին վերաբերում ենք որպես մեր սեփականություն: Իսկ խանդի զգացողությունը գլուխ է բարձրացնում, երբ կա վտանգ՝ կորցնելու այն, ինչ մեզ է պատկանում:
Սեփական անձի նկատմամբ անվստահության զգացումը, որի դեպքում մեզ թվում է, որ մարդը, ով մեր կողքին է, արժանի չէ մեզ:
Անվստահություն կողակցի հանդեպ, որն առաջացնում է մշտական անհանգստություն, կասկածամտություն և տհաճ մտքեր՝ կողակցի մասին:
Ուսումնասիրելով խանդի պատճառները իտալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ գոյություն ունեն խանդի հինգ տեսակներ, որոնք տարբերվում են իրենց ինտենսիվության աստիճանով՝ դեպրեսիվ, գերաճած, մոլուցքային, պարանոիդալ ու ամուսնալուծության վախ։
Փորձագետները կարծում են, որ խանդոտ մարդկանց հեշտությամբ կարելի է հայտնաբերել բժշկական զննման միջոցով։ Ըստ հետազոտությունների ղեկավար Դոնատեպ Մարացիի, երբ առաջանում է խաբված լինելու վախի հետ կապված իրավիճակ, սկսվում է ընկնել սերոտինի (երջանկության հորմոն) մակարդակը: Հետազոտողների կարծիքով, ուրիշին տառապանք պատճելու ձգտումով ուղեկցվող խանդը «Օթելոյի ախտանիշ» է։ Այս իրավիճակում չափից շատ դոպամին հորմոն է արտադրվում։ Հոգեբույժները բացատրում են, որ արտահայտիչ հիվանդագին կասկածամտության պահերին նման մարդիկ կարող են հաճույք ստանալ։
Առավել վտանգավոր խանդը ավելի լավ է հայտնաբերվում ՄՌՏ հետազոտության միջոցով, իսկ բուժել այսպիսի հիվանդներին հարկավոր է հատուկ դեղամիջոցների օգնությամբ: