Aysor.am-ը գրում է.

Նարինջը պարունակում է վիտամինների և միկրոտարրերի հսկայական քանակ: Այն ներառում է 5 տեսակի մրգաթթուներ, 14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, խաղողային և մրգային շաքար:

Մասնավորապես, նարինջը հարուստ է A, B1, B2, PP վիտամիններով և մի շարք միկրոտարրերով, ինչպիսիք են՝ մագնիումը, ֆոսֆորը, նատրիումը, կալիումը, կալցիումը, երկաթը: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների, գլխավոր առավելությունը վիտամին C-ն է: 150 գրամ նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80 մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: Հատկապես աշնանը և գարնանն այս վիտամինի պահանջն օրգանիզմի կողմից մեծանում է: Նարինջն ունի ջերմիջեցնող հատկություն, որի մասին հայտնի է եղել դեռ վաղ անցյալում և կիրառվել է ավանդական բժշկության մեջ: Օգտակար է մարսողական, էնդոկրին, սիրտանոթային և նյարդային համակարգերի գործունեության կարգավորմանը նպաստելու տեսանկյունից: Միևնույն ժամանակ, այս միրգը լայն կիրառություն է գտել ատամնաբուժության, կոսմետոլոգիայի և, այսպես կոչված, արոմոթերապիայի շրջանակներում:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ նարնջի հոտը բարձրացնում է գումար ծաղսելու ցանկությունը : Շվեյցարիայում իրականացված հետազոտությունների ընթացքում մարդիկ , որոնք զգացել են նարնջի գայթակղիչ հոտը 20 %-ով ավել գնումներ են ծաղսել վաճառակետերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել