
1in.am-ը գրում է.
Մեր օրերում ծերության հասած մարդիկ ոչ միայն ավելի երկար են ապրում, այլև իրենց ավելի երջանիկ են զգում, գրում է informing.ru-ն՝ հավելելով, որ Հարավային Դանիայի համալսարանի գիտնականների կարծիքով, այսօր 90-ամյա մարդկանց ուղեղն ավելի ակտիվ է, քան 10 տարի շուտ ծնվածներինը նույն տարիքում:
Դանիացի գիտնականները փորձ են կատարել և պարզել, որ 1915 թվականին ծնված ծերունիները մտավոր և ֆիզիկական առումներով ավելի զարգացած են, քան նրանք, ովքեր 10 տարի շուտ են ծնվել: Հետազոտությանը մասնակցել են ավելի քան 4 հազար մարդիկ՝ ծնված 1905 և 1915 թվականներին:
Պարզվել է, որ 1900-ականների սկիզբներին ծնված ծերունիներն ավելի լավ են գլուխ հանում ամենօրյա գործերից, նրանց կրթական մակարդակը բավական բարձր է: Գիտնականները կարծում են, որ կյանքի լավագույն պայմանները, առողջությանը հետևելը, լավ սնունդը, ինչպես նաև ինտելեկտուալ զարգացվածությունը ազդեցություն են թողնում կոգնիտիվ գործառույթների վրա նրանց մոտ, ովքեր ծնվել են 1915 թվականին:
Ի դեպ, այս հետազոտության տվյալները լրիվ հակասում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներին, համաձայն որոնց 2030 թվականին ծերունական թուլամտությամբ հիվանդների թիվը կրկնակի կմեծանա: