
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«2012 թվականի սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը կայացրել էր վճիռ՝ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին պարտավորեցնելով հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար: Բայց այդ վճիռն ի կատար չի ածվել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Երեկ մեր թղթակիցը ԱՍՆ դատական համակարգի երեք ներկայացուցիչներից, որոնք գտնվում են Հայաստանում, հետաքրքրվել է, թե ինչպես է վճիռն ի կատար ածվելու: ԱՄՆ շրջանային դատավոր Ռոբերտ Լասնիկը հարցը լսելուց հետո փռթկացրել է, գլուխը տարուբերել և հեռացել, որպեսզի չպատասխանի հարցին: Նրա գործընկերներից Ռիկարդո Մարտինեսը առաջարկել է հարցն ուղղել այն դատավորներին, որոնք կայացել են այդ վճիռը, իսկ ԱՍՆ Արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Լուլեջիանը միայն նոթատետրի մեջ գրանցել է մեր թղթակցի տված հարցը:
Հիշեցնենք, որ աղմկահարույց այդ վճռի հիմքում ընկած է 2006 թվականին, այն ժամանակ դեռ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի կողմից՝ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից կաշառք պահանջելու փաստը»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: