
Մեծն Լոբանովսկին ասել է.
Այն մարդը, ով երբևէ ֆուտբոլով չի զբաղվել, իրավունք չունի խոսել ֆուտբոլից, առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է աղջիկներին: Նրանք խանգարում են մեզ:
Լոբանովսկին հենց այնպես ոչինչ չէր ասի, դա 100 տոկոս: Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա մերօրյա հայկական մարզական ԶԼՄ-ները ներկայացնող շատ ներկայացուցիչներ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են: Շատ հաճելի է, բայց նրանցից շատերը պարզապես իրավունք չունեն լինել այնտեղ, որտեղ որ կան: Բոլորս էլ հասկանում ենք, որ վերջիններս միայն լավ կարողանում են ձայնագրիչներ բռնել և մտցնել զրուցակիցների բերանները ու ոչ ավելին: Նրանք ուր, սպորտն ուր, առավել ևս ֆուտբոլը: Անիծված լինի այն օրը, երբ ինտերնետը Հայաստանում դարձավ մատչելի նմանների համար: Անիծված լինի այն օրը, երբ կոչվեցիք լինել ֆուտբոլային ԶԼՄ-ի անդամ: Ամաչեք ձեզանից, ձեր արարքից: Լուծումներ փնտրելու, առաջարկներ անելու փոխարեն ինչ-որ ոչխարների որոճածն եք թարգմանում: Փաստորեն լավ հասկանում եք էլի ոչխարների լեզուն: Դե նմանների պարագայում զարմանալի չէ: Համախմբվելու կոչով հանդես գալու փոխարեն ծաղրում եք արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին, ծաղրում եք մի քաղաք, որը համարվում է հայկական ֆուտբոլի ծննդավայր, քաղաք որն այնքան հանճարներ է ծնել ու շարունակում է ծնե... որն այսօր գտնվում է սոցիալական շատ ծանր վիճակում, բնակիչները օրվա հացը վաստակում են նույն ոչխարներին արածացնելով... Ինչից եք խաբար այ հիմարներ, երբևէ ապրել եք խոնավ, թաց, առնետներով լցված տնակներում, գիտեք ինչ է նշանակում 25 տարի գոյատևել մի քաղաքում, որը 88-ի նման երկրաշարժ է տեսել: Գիտեք ինչ է նշանակում մեկ ակնթարթում կորցնել ողջ ընտնաիքը, մեկ ակնթարթում կորցնել ամեն ինչ... Բնական է չգիտեք ու որտեղից իմանաք: Լավ հումոր կա.. ասում է երբվանից Թումանյան փողոցը գյուղ դառավ, ասում է այն օրվանից, երբ դու Թումանյան փողոցում տուն առաջ... Գյումրին եղել է կա, ու դեռ կլինի: Կեցցե Լենինականը՝ Գյումրին, կեցցեն լեննականցիք՝ գյումրեցիք... Խելք ու շնորհք ձեզ...