Shamshyan.com-ը գրում է.

Հուլիսի 12-ին, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանից Զովունի տանող ավտոճանապարհին գործող «Միլիոններ» խաղատան մուտքի մոտ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ Նարեկ Նալբանդյանի գլխավորությամբ: Օպերատիվ-քննչական խումբը՝ ըստ նախնական տեղեկությունների, պարզել է, որ մահացածը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 66-ամյա Գ. Շուխյանն էր, ով խաղատնից դուրս գալիս հանկարծամահ էր եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննիչ Ն. Նալբանդյանի կողմից նշնակավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Եվ քննության ընացքում պարզվելու է, թե արդյորք մինչ հանկարծամահ լինելը Գ. Շուխյանը եղել է խաղատանը, թե՝ ոչ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Շուխյանը ամուսնացած էր և ուներ մի տղա, մի աղջիկ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել