Թերթեցի առավոտյան տպագիր մամուլը և մի շատ հետաքրքիր հարցազրույց կարդացի 168 Ժամ թերթում: Զրուցակիցն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն է: Դուխ տվող ու իսկական զինվորականի խոսք.
ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե տարածաշրջանային ի՞նչ կիրառելիություն կարող է ունենալ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված «Սմերչ» զինատեսակը, և արդյոք ԼՂՀ-ն ունի՞ համարժեք զինամթերքներ պաշտպանվելու «Սմերչից» կամ պատասխանելու դրան, ասել Է. 

«Ես էությամբ և գրաված դիրքով գործող բանակի զինվոր ու հրամանատար եմ և նախընտրում եմ կողմերի ունեցած հնարավորությունների մասին խոսել ոչ թե շքերթներում ցուցադրվող կամ լրատվամիջոցներում հրապարակվող տարաբնույթ զինատեսակների, այդ թվում նաև Ձեր կողմից հիշատակված «Սմերչի» մասին անընդհատ շրջանառվող տեղեկությունների ազդեցության ներքո, այլև իմ ձեռքի տակ եղած կոնկրետ փաստերի համադրմամբ: 

Իսկ փաստերն ամենևին չեն ներկայացնում այն պատկերը, որն իրականում առկա է: Այնպես որ, մարտադաշտը ցույց կտա, թե ով ինչ ունի և ինչի է պատրաստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել