«Հայկական ժամանակ» թերթին հայտնի դարձած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր, Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը նախատեսում է վերակառուցվող-վերաձեւվող այդ շենքը շահագործել սեպտեմբերի մեկից, գրում է թերթը եւ հավելում. «Պատգամավորն, ինչպես հայտնի է, իշխանությունների աչքի առաջ անօրինական շինարարություն է իրականացնում արդեն ավելի քան մեկ տարի՝ փոփոխությունների ենթարկելով մշակութային հուշարձան հանդիսացող կառույցը, որն իբր առնված է պետության պահպանության տակ։ Նշենք, որ Ալեքսանյանը նպատակ ուներ նորացված Փակ շուկան շահագործման հանձնել դեռ նախորդ տարվա  դեկտեմբերի 1-ին։ Նա թերեւս հույս ուներ, որ հանրության ուշադրությունը խնդրի նկատմամբ հետզհետե կնվազի, եւ ինքն առավել անկաշկանդ գործելու ասպարեզ կստանա...»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել