«Հայկական ժամանակ»-ը գրում է.

«Երեկ Ազատության հրապարակում Նախախորհրդարանի անցկացրած հանրահավաքից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել են դեպի Փակ շուկա, բերման է ենթարկվել Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը։ Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ոստիկանները կանգնեցրել են երթը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ այն անօրինական է, և «հասարակական կարգը խախտելու համար» ոստիկանության Կենտրոնի բաժին է բերման ենթարկվել Գ.Չուգասզյանը։ ժամը 23:50-ի սահմաններում Չուգասզյանը դուրս է եկել ոստիկանությունից»,– գրում է թերթը։

 Նա թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է՝ թե ինչ է կատարվել ոստիկանությունում։ «Ինձ ասացին, որ վարչական իրավախախտում եմ թույլ տվել։ Ես պահանջեցի, որ ինձ ոստիկանություն տանելու իրենց հիմնավորումը գրավոր ներկայացնեն։ Փաստաթուղթը վերցրել եմ և պատրաստվում եմ իմ փաստաբանի հետ վիճարկել իրենց գործողությունները։ Ես ոստիկանության բերած հիմնավորումները չեմ ընդունում»,– հայտարարել Է Չուգասզյանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել