«Հայկական ժամանակ»-ը գրում է.

Երեկ արձագանք ստացանք, որ Երեւանում հագուստեղենի վաճառքով զբաղվող խանութներից գողությունների թվի կտրուկ աճ է նկատվում։ Այս մասին : «Այդ երեւույթը հատկապես տարածված է բրենդային՝ համեմատաբար թանկ խանութներում։

Գողությունների հարաճուն դինամիկան ստիպում է այդ խանութներին արտառոց քայլեր ձեռնարկել։ Բանը հասել է այնտեղ, որ առանձին դեպքերում հաճախորդները նույնիսկ հնարավորություն չեն ունենու հագուստը գնելուց առաջ փորձել այն։ Վաճառողների պնդմամբ, հատկապես կանայք հանդերձարանում հագուստների վրայից հեռացնում են անվտանգության մագնիսները եւ դուրս հանում խանութներից։ Սա նոր երեւույթ է Հայաստանում։ Մինչեւ վերջերս հայաստանցիներն իրար սարսափահար պատմում էին Եվրոպայում խանութներից  մեր հայրենակիցների գողությունների մասին։ Այս երեւույթը փաստորեն ներգաղթել է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել