
Doctors.am-ը գրում է.
Վերին շնչուղիների հիվանդություններով հիվանդանալ հնարավոր է նաև ամռանը: Արևահարումը, ինչպես նաև չափազանց սառը ըմպելիքներն ամառային հարբուխի հիմնական պատճառներն են:
Մեծահասակներն առավել հաճախ հիվանդանում են սառը ըմպելիքների և պաղպաղակի չարաշահման, իսկ երեխաները իմուն համակարգի անհասության պատճառով: Պաղպաղակն ու սառը ըմպելիքներն օրգանիզմի վրա ազդում են նույն կերպ, ինչպեսև գերսառեցումը` իջեցնում են օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները: Այսպիսի ազդեցություն կարող են ունենալ նաև լողափին երկարատև մնալը, փակ տարածութուններում և դրսում ջերմաստիճաների միջև կոնտրաստը: Ամառային սուր շնչական հիվանդութուններն (ՍՇՀ) ընթանում են ավելի ծանր, քան ձմեռայինները:
Ամռանը հազը, քթահոսությունն ու այլ ախտանիշները մեզ անվտանգ են թվում և չեն ստիպում բուժում սկսել: Այդ պատճառով ամառային ՍՇՀ-ներն ավելի հակված են ծանր ընթացքի և բարդությունների առաջացման: Շոգին սուր շնչական հիվանդութունների պատճառ դառնում են միկոպլազման, լեգիոնելան, խլամիդիան և այլ ատիպիկ միկրոօրգանիզմներ, հետևաբար ամառային ՍՇՀ-ների բուժումն ունի որոշակի առանձնահատկություններ:
Տաք ըմպելիքներ, 38 աստիճանից բարձր ջերմության դեպքում ջերմիջեցնողներ, կոկորդի համար հակաբորբոքային միջոցներ, քթի կաթիլներ, իհարկե, կարելի է օգտագործել, բայց ամռանը փաթաթվել ծածկոցով և քրտնել պետք չէ: Հակաբիոտիկի ընտրությունը ևս ամռանը փոխվում է` կապված հարուցիչների փոփոխության հետ:
Հիվանդանալ կարելի է նաև ամառային անձրևից թրջվելիս, հետևաբար անհրաժեշտ է փոխել խոնավ հագուստը, ցնցուղ ընունել և թաք թեյ ըմպել: