
Ինչի են հայերը սիորում իրար միս ուտել, իրար տակ փորել , իրար վատաբանել, խանգարել առաջ գնալու համար, ինչի չեն ուզում իրենցը իրենցով ստեղծեն , զարգանան, ծաղկեն, բարգավաճեն առանց գողանալու կամ դիմացինին նսեմացնելու: Բիզնեսը բիզնեսա - հասկացանք , քաղաքականությունն էլ , ի վերջո նույնպես բիզնեսա; Բայց նմանատիպ երևույթներ նկատում եմ այնպիսի բնագավառներում , որ ընդհանրապես պետքա հեռու լինեին այս ամենից ; Օրինակ գիտության բանգավառը՝ ամեն գիտնական պատկերացնումա ինքը վերջնա, մնացածը դեբիլ են; Նույն բանը արվեստի, սպորտի բնագավառում; Վերջես էլ նույնիսկ քայլարշավներ կազմակերպողները, հեծանվային կազմակերպությունները, յոգայի ուսուցիչները հաջողացնում են ինչ որ բաներ չկիսել ու իրար հետ կոնֆլիկտի մեջ մտնել: Հասկանում եմ էլի ,որ դա էլ ձեր գործնա ու ամեն ինչ մարդու համարա; Կա խանդ, կա մեծամտություն , կան շահեր, ու կա շահերի բախում, բիզնես հետաքրքրություններ և այլն , բայց մի հատ ձեզ կողքից նայեք ՝ ասում էք մի բան, անում էք լրիվ հակառակը, կամ ուղղակի ձև եք տալիս , որ անում էք էն ինչ ասում էք, իրականում բացի սեփական շահից ուրիշ բանի մասին չէք մտածում; Պարզապես ծիծաղելի եք ; Պետքա լինի ինչ որ սահման ; էտ ձևերը, կեղծավորությունը, խաղերը մի օր ձեր տունը քանդելու են: