Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ «Շառլոտ» գիշերային ակումբի դիմաց, ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր 38 փողոցի բնակիչ 64-ամյա Պետրոս Թոմբուլյանը, վարելով Volkswagen Touareg մակնիշի 48 UU 884 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Բաղրամյան պողոտայում կայանված Hyundai մակնիշի 35 LV 241համարանիշի ավտոմեքենային:

Հարվածից Hyundai-ն էլ իր հերթին բախվել է դարձյալ կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 50 NR 100 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո Hyundai-ն կողաշրջվել է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել