Տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը, բացի դրականից, հասարակության վրա ունենում է նաև բացասական ազդեցություն: Արդյունքում մեր մոլորակի վրա ի հայտ են գալիս վայրեր, որոնք չափազանց աղտոտվում են ինչպես արդյունաբերական գործարանների աշխատանքի, այնպես էլ մարդու կենսագործունեության արդյունքում:
Գանայի աղբանոց
Նման վայրերից առաջինը Գանայում գտնվող էլեկտրոնիկայի աղբավայրն է, որը մշտապես այրվում է՝ մթնոլորտ արտամղելով թունավոր նյութեր՝ սնդիկ, կապար և այլն: Այստեղ ապօրինի կերպով զարգացած երկրներից տոննաներով վերամշակված էլեկտրոնիկա են բերում:
Տեղի բնակիչների «աշխատանքը» աղբանոցից թանկարժեք մետաղներ հավաքելն է՝ վտանգելով սեփական առողջությունը և էականորեն կրճատելով կյանքի տևողությունը:
Նիգերիա
Մեկ այլ աղտոտված վայր է Նիգերիայում գտնվող Նիգեր գետի ավազանը: Այստեղից ամեն օր դուրս է մղվում մոտ երկու միլիոն տակառ նավթ, և դրանցից 240-ը լցվում է ջրի մեջ: Նավթի թափոնների մեծ քանակությունը հանգեցրել է օդի աղտոտման և կանցերոգեն նյութերի կազմավորման:
Այստեղ ապրող մարդիկ հիվանդանում են աղիքային խանգարումներով, քաղցկեղով, մասնավորապես կանայք՝ անպտղությամբ:
Բանգլադեշ
Բանգլադեշի գրեթե ողջ կաշեգործական արդյունաբերությունը տեղակայված է Հազարիբաղում: Այստեղ օգտագործում են հնացած ու օգտագործման ոչ ենթակա կաշիներ, իսկ գետի մեջ են նետում թունաքիմիկատներ, այդ թվում՝ վեցանկյուն քրոմ, որը քաղցկեղ է առաջացնում: Գետում «համախմբվել են» Մենդելեևի աղյուսակի բոլոր թունավոր տարրերը:
Չնայած որ տեղի բնակիչների մեծ մասն ունի շնչառական և մաշկային հիվանդություններ, մոտակա գյուղերի բնակիչներն այստեղ աշխատանքի են անցնում: Կաշեգործարաններում աշխատավարձը կազմում է շաբաթական 70 դոլար, իսկ այնտեղ արտադրվող կաշին գնում են ԱՄՆ-ի և Եվրոպայի նորաձևության հայտնի տները: