face careDoctors.am-ը գրում է.

Փորձեք մտովի սեղմել մաշկը՝ առաջացնելով փոսություն, որը կհասնի դերմային:Այս փոսության պատերը ծածկված կլինեն էպիդերմիսով:Ճարպագեղձի պատերն իսկապես որ ասոցացվում են էպիդերմիսի հետ:Այստեղ,սաղմնային շերտում տեղի է ունենում ճարպային բջիջների անընդմեջ բազմացումը,շարժվելով վեր՝դեպի ճարպագեղձի ծորան,նրանք կուտակում են ճարպանյութ և վերին շերտում մահանում :Եթե էպիդերմիսի վերին շերտն անմիջապես շփվում է արտաքին միջավայրի հետ,ապա ճարպագեղձի պատի վերին շերտը հանդիսանում է հենց ծորանի ներքին մակերեսը: Այսպիսով ճարպագեղձի ծորանում կուտակվում են ճարպային բջիջների մնացորդներն ու նրանցից արտազատված ճարպանյութը:

Փայլուն մազեր

Նախնադարյան մարդկանց մոտ,ում մաշկը պատված էր մորթով,ճարպագեղձերի արտազատուկը մազերին տալիս էր փայլ, պաշտպանում էր նրանց արևից,քամուց,անձրևից,փոշուց:Նույնն այժմ կարելի է ասել կենդանիների մասին,այդ պատճառով է, որ հաճախակի լողացնելու փոխարեն՝բավական է պարզապես նրանց մորթին մաքրել հատուկ խոզանակով:

Փափուկ մաշկ

Մարդկանց մոտ ճարպագեղձերը գտնվում են հիմնականում աղվամազերի մոտ,ուստի արտազատված ճարպը տարածվում է մաշկի վրա՝փափկեցնելով, խոնավեցնելով և տեսանելիորեն էլաստիկ դարձնելով այն: Նորմայում ճարպը պահպանում է մաշկը ջրազրկումից,ապահովում է հակամիկրոբային պաշտպանություն,հարթեցնում է եղջերացող շերտը:Գոյություն ունեն կոսմետիկ միջոցներ,որոնք ունեն նմանատիպ ազդեցություն մաշկի վրա:Դրանք հանդիսանում են փափկեցնող կրեմների կարևոր բաղադրիչը և կոչվում են էմոլենտներ:Վերջիններիս ազդեցությունը սակայն երկար չի պահպանվում մաշկի վրա:
Շուկայում հայտնվել են կոսմետիկ միջոցներ,որոնք պարունակում են մաշկային ճարպի որոշ կոմպոնենտներ:Դրանցից հատկապես սքվալենն ունի արտահայտված բարենպաստ ազդեցություն մաշկի վրա :

Պատանեկան կորյակներ՝ սեբորեա


Ճարպագեղձերի գերակտիվությունը սեռահասունացման շրջանում կարող է բերել սեբորեայի,որի դրսևորվումներից են յուղոտ մաշկն ու կորյակները:Պատճառն արական սեռական հորմոնների՝անդրոգենների բարձր մակարդակն է արյան մեջ:Վերջիններս կարգավորում են ճարպագեղձերի գործունեությունը.որքան բարձր է անդրոգենների մակարդակը,այնքան շատ մաշկային ճարպ է արտադրվում:Այս հորմոններով են պայմանավորված նաև մարդու սեռական մղումները,ուստի հաճախ հենց էմոցիոնալ  և կրքոտ մարդիկ են ստիպված լինում պայքարել կորյակների դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել