ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 75.6% ԷB24.am-ը գրում է.

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա մայիսի 31-ի դրությամբ հայաստանյան ապահովագրական շուկայում ԱՊՊԱ (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) պայմանագիր է ունեցել  371 հազար 926 ավտոտրանսպորտային միջոց, որոնց մասով հաշվեգրված ապահովագրական վճարները կազմել են 8,962 մլն ՀՀ դրամ:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյից տեղեկացնում են, որ հաշվետու ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցի թիվն ավելացել է 22,106-ով:

Մայիս ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված կամ վճարվելիք հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 702 մլն դրամ, ինչը ապրիլ ամսվա համեմատ նվազել է մոտ 172 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս փոքր-ինչ նվազել է` կազմելով 4,113 դիմում` նախորդ ամսվա 4,411-ի դիմաց: Նվազել է նաև հատուցման միջին չափը. 2013թ. մայիս ամսվա կտրվածքով`170,750 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2013թ. հունվար-մայիս ժամանակահատվածի համար կազմել է 75.6%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից մեծ է 6.6%-ով:

Հիշեցնենք, որ սակագներում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել