care 66

Doctors.am-ը գրում է.

Այսօր արդեն ապացուցված է, որ կանոնավոր կերպով քիչ քանակությամբ գարեջուր օգտագործելով՝ կարող ենք 2-3 անգամ նվազեցնել մեր օրգանիզմում տարբեր ուռուցքների առաջացման հավանականությունը:    
        
Գարեջուրը հարուստ է սպիտակուցներով, ամինաթթուներով, Bl, В2,РР վիտամիններով և ածխաթթուներով, որոնց շնորհիվ կարգավորվում են շնչառությունն ու արյան շրջանառությունը: Գարեջուրը դրական ազդեցություն ունի նաև սրտի աշխատանքի վրա:        
        
Ժամանակ առ ժամանակ դեմքին, պարանոցին ու կրծքերին գարեջրի փրփուր քսեք: Այս պարզ գործոդությունը պարբերաբար կատարելով՝ շատ շուտով կնկատեք, թե ինչպես է մաշկը նրբանում ու գեղեցկանում:    
        
Գարեջրի օգնությամբ կարելի է նաև կնճիռների դեմ պայքարել: 
Պատրաստեք հետևյալ դիմակը. 
1 ձվի դեղնուցն ու գարեջուրը լավ խառնեք, ապա խառնուրդը քսեք դեմքին: 20 րոպեից լվացեք:        
Գարեջրով պատրաստված դիմակները լավ ազդեցություն ունեն հատկապես յուղոտ մաշկի համար: Իսկ ահա գարեջրի խմորիչները խորհուրդ է տրվում խմել մաշկային ամենատարբեր խնդիրների դեպքում:        
        
Գարեջուրն անի ես մեկ առանձնահատկություն. այն կարգավորում է քրտնարտաղրությունը: Հնում մարդիկ գարեջրով լոգանքներ էին ընդունում, եթե իրենց մոտ ուժեղ քրտնարտադրություն էր նկատվում: Եթե ձեզ նույնպես անհանգստացնում է այս տհաճ երևույթը, ապա տաք ջրի մեջ 1 շիշ գարեջուր լցրեք և լոգանք ընդունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել