Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող «Մոնակոն» «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի համար 6 մլն եվրո է առաջարկել: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը:
«Օզբիլիսի իրավունքները պատկանում են երկու կողմերի` ինձ և «Կուբանի» նախագահ Օլեգ Մկրտչյանին, բայց Օլեգը պարկեշտ չի վարվում ու, ստանալով «Մոնակոյի» առաջարկը, ինձ տեղյակ չի պահել:
Երբ Օզբիլիսը «Այաքսից» տեղափոխվում էր «Կուբան», ֆուտբոլիստն ու ակումբը պայմանավորվեցին, որ եթե «Կուբանին» առաջարկ լինի 6 միլիոնի սահմաններում, ապա ակումբը չի խոչընդոտի տեղափոխությանը: Եթե նա ցանկանա փոխել ակումբը, ապա կարող է դա անել: Ավելին, «Մոնակոյից» բացի՝ կա ևս մեկ թիմ, սակայն այդ թիմի անունը չեմ կարող տալ:

Պայմանագրի համաձայն` Մկրտչյանը կամ պետք է բաց թողնի Արասին, օրինակ՝ «Մոնակո», կամ էլ կողմերից մեկը պետք է գումար վճարի ու գնի ֆուտբոլիստի իրավունքների մյուս մասը: Ես Մկրտչյանին երկու տարբերակն էլ առաջարկել եմ. կամ մենք ենք վճարում 3 մլն եվրո, կամ՝ ինքը մեզ, սակայն նա չի ուզում ոչինչ լսել ու չի փորձում լուծել խնդիրը: Արասին ստիպում են, որ ինձ որպես իր ներկայացուցիչ չներկայացնի, սակայն ինքն ինձ ասել է, որ իրադրությունը հիասթափեցնում է իրեն: Միևնույն ժամանակ, նա ցանկանում է տեղափոխվել «Մոնակո»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.haynews.am/hy/1373658254
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել