Operativ.am-ը գրում է.
Ինչպես հայտնում է Прайм Крайм-ը, Թուրքիայում գողերի հանդիպման ժամանակ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևի նախաձեռնությամբ թագադրվել է նրա ազգական Զաուր Թալիբովը:
Երիտասարդը հանցավոր հեղինակություն Բայրամ Թալիբովի որդին է: Բայրամ Թալիբովը մահացել է 2006 թ. Մոսկվայում ադրբեջանական գողական աշխարհի կնքահայր Հիքմեթ Մուխտարովի հետ, ով հայտնի էր Հիքմեթ Սաբիրաբադսկի մականվամբ:
Հիշեցնենք, որ Դեդ Հասանի սպանությունից հետո Ռովշան Ջանիևին հաջողվել իր շուրջը համախմբել ադրբեջանցի մի շարք «օրենքով գողերի», ովքեր նախկինում հանդես էին եկել իր դեմ: Հատկանշական է, որ Զաուր Թալիբովը նախընտրել է թագադրվել որպես «օրենքով գող» հենց Ռովշանի կողմից:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=26865
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել