
Times.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը հերքեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարաբերությունների լարված լինելու մասին խոսակցությունները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ Հայաստանի հաջորդ նախագահի հարց չի քննարկվում: Կուսակցությունը նման հարցերի կանդրադառնա ավելի ուշ: «Առջևո? ?մ մենք ժամանակ ունենք, լուրջ անելիքներ կան: Այս տարիներին մենք առաջին հերթին պետք է աշխատենք: Մի մոռացեք, որ ընտրություններն այս տարի են եղել, և դա ամենևին չի նշանակում, որ մենք այսօր պետք է մտածենք հաջորդ նախագահի մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա:
Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հնչեցրած քաղաքական գնահատականներին, Դավիթ Հարությունյանը նշեվ, որ ժամանակին առիթ ունեցել է ՎՊ-ի աշխատանքին ծանոթանալու (դեռևս արդարադատության նախարար եղած ժամանակ): «Այն մեղադրանքները, որոնք հնչում էին ժամանակին, ոչ պակաս սուր էին, բայց, լինելով մարդ, որը քաջածանոթ է խնդիրներին, պետք է ասեմ, որ նախարարությանն առնչվող այդ մեղադրանքների մեջ որևէ գրամ իրականություն չկար»,-ասաց նա: Նախկին նախարարի կարծիքով ցանկացած երկրում բյուջեի նկատմամբ ոտնձգու թյուններ միշտ էլ լինելու են:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ